Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Երևանի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխությունը պահանջում է վերանայել հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ մոտեցումները։ «Մեր հարաբերություններում իսկապես փոխվում է կոորդինատների համակարգը։ Մենք դրան ըմբռնումով ենք մոտենում, բայց այս ամենը պահանջում է համապատասխան վերլուծություն, քննարկում և տարբեր ոլորտներում մեր հարաբերությունների ամբողջության մեջ շտկումների կատարում»,- ասել է Կոպիրկինը։               
 

Ասֆալտապատվող պատմություն և կորսված արժանապատվություն

Ասֆալտապատվող պատմություն և կորսված արժանապատվություն
10.11.2026 | 13:37

ՔՊ ղեկավարը հոկտեմբերի 8-ին ուսանողների առջև հայտարարում էր, թե հիմա որևէ մեկը չի հիշում, թե ինչպիսին էին Հայաստանի ճանապարհները 2018 թվականից առաջ, բայց մոռանում է ասել, թե ինչպիսին էր Հայաստանը 2018 թվականից առաջ...
Մինչև 2018 թվականը Հայաստանը չուներ ռազմագերիներ, չուներ 150 000 փախստական, չուներ հարյուրավոր անհետ կորածներ, չուներ հազարավոր զոհված զինակոչիկներ, չուներ օկուպացված տարածքներ, չուներ պղծված եկեղեցիներ...
Ինչ խոսք, 2018 թվականից առաջ էլ Հայաստանն ուներ քաղբանտարկյալներ, ժողովրդավարության հետ կապված խնդիրներ, կոռուպցիա ու կաշառակերություն, սակայն ամենակարևորը, ինչ ուներ Հայաստանը 2018 թվականից առաջ, դա ոչ միայն Արցախն էր, այլև ամենակարևորը՝ Արժանապատվությունը...
Ըստ իս՝ Ալիևի հասցրած ամենամեծ վնասը, որը պատճառվել է մեր պետականությանը, դա իր ենիչերիների միջոցով Հայաստանի բնակչությանը բարոյապես մաշեցնելն է, ինչը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք վերականգնել մեր արժանապատվությունը։ Իսկ արժանապատվության արմատը հենց Արժեքն է, ու քանի դեռ մենք թույլ ենք տալիս մեր պատմությունը, Սահմանադրությունն ու հիշողությունը ասֆալտապատել, չենք կարողանալու ուղղել մեր մեջքը և վերածվելու ենք արժեզրկված սպառողական հասարակության, ում հետ ով ինչ ուզի, կանի։

Առաքել ՍԵՄԻՐՋՅԱՆ
Դիտվել է՝ 243

Մեկնաբանություններ